Հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որին վերջերս նկատել էին Մոսկվայի հայտնի պլաստիկ վիրաբուժության կլինիկայում կայացած ընդունելության ժամանակ, բացահայտ պատմել է գեղեցկության ներարկումների, դեմքի եւ մարմնի հետ այլ մանիպուլյացիաների մասին: Ամեն ինչում բնականության համար պայքարող աստղը գրառում է հրապարակել Instagram-ում, որտեղ հավաստիացրել է, որ իր մոտ ամեն ինչ բնական է:
Նա բոլորին խորհուրդ է տալիս զբաղվել սպորտով եւ պարբերաբար այցելել կոսմետոլոգին, որպեսզի խուսափեն արմատական միջամտություններից: Նա ասում է, որ անում է հակատարիքային բուժում եւ մերսում։