Լրագրող Քեւին Ֆրեշուոթերը ցանցում տեսանյութ Է հրապարակել իր առցանց-շոուից, որտեղ պատահական անցորդներին խնդրում Է մի հատված կատարել որեւԷ հայտնի երգից: Մասնակիցներից մեկը գերել Է ցանցը Լեդի Գագայի Shallow հիթի կատարմամբ:
Լրագրողը բրիտանուհուն խնդրել Է «Աստղ ծնվեց» ֆիլմի գլխավոր երգից մի հատված կատարել հենց ստորգետնյա անցումում: Նա սկզբում շփոթվել Է, բայց հետո հզոր ու գեղեցիկ վոկալ Է ցուցադրել:
Արդյունքում այդ հոլովակը սոցիալական ցանցում հավաքել Է ավելի քան 11 մլն դիտում եւ հազարավոր լայքեր: Ավելի ուշ ԶԼՄ-ները պարզել են, որ առցանց-շոուի մասնակցուհին պրոֆեսիոնալ երգչուհի եւ երգերի հեղինակ Շառլոտա Օբերին Է:
Որպես կանոն նա կատարում Է ամենատարբեր ժանրերի կոմպոզիցիաներ՝ սկսած ջազայիններից եւ ավարտած ժամանակակից փոփ-երաժիշտների, այդ թվում՝ Ռիհաննայի ու Բեյոնսեի երգերի քավերներով:
https://twitter.com/ThePopHub/status/1229895252175212549?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1229895252175212549&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1005626.html