
Գեղարքունիքի մարզում նախորդ տարի «ջիփեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիք է զրկվել «Փարոսի» համակարգում ընդգրկված լինելու իրավունքից։ Լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ամփոփելով նախորդ տարի արված աշխատանքները, նման հայտարարություն արեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Նախորդ տարի սոցիալական առումով վերականգնվել է մարզում արդարությունը, և 900-ից ավել ընտանիք դուրս է մնացել «Փարոսի» համակարգից: Հարցն այն է, որ մենք ուղղակի «ջիփեր» ու «դղյակներ» ունեցողներին հանել ենք այս համակարգից»,-ասաց մարզպետը:
Նրա խոսքով՝ այդ ընտանիքներին սոցիալական օգնության համակարգից հանելու արդյունքում մարզի բյուջե հավաքագրված գումարը ծախսվել է անապահով ընտանիքիներին խոշոր եղջյուրավոր կենդանիներ նվիրելու վրա: Սանոսյանը հայտնեց, որ մարզում «Փարոս» համակարգում ընդգրկվածների թիվը շուրջ 12 000 է: