aravot.am-ի հետ զրույցում Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը դժգոհեց, որ թափառող կենդանիների վնասազերծումը քրեորեն պատժելի դարձնելուց հետո խայտառակ իրավիճակ է ստեղծվել թե՛ իրենց, և թե՛ կողքի համայնքներում։ «Օրենք ընդունեցին, որ թափառող կենդանիներին որսալու իրավունք չունենք, այլընտրանքային տարբերակ չկա երկրում, շները մարդ են ուտում։
Բնակիչներն ամեն օր ինձ են ահազանգում, եթե ստերջացում ենք անելու, ո՞վ պիտի այդ ստերջացումն անի, կասե՞ք ինձ, մի հատ կազմակերպություն կա Գյումրու զինվորական 8-րդ թաղամասում, որը պայմանագիր է կնքել Գյումրու քաղաքապետարանի հետ, ի վիճակի է ամսական 60 շուն ստերջացնելու։ Մի կազմակերպություն էլ կա Երևանում, հանրապետությունում էլ չկա, ի վիճակի են ամսական 200 շուն ստերջացնել։ Համայնքը 35-40 հազար դրամ փող պիտի տա, որտեղի՞ց պիտի տա, իմ համայնքի ծախսերով եմ հաշվում, մոտ 10-12 միլիոն է պահանջվում, բայց այստեղ խնդիր կա՝ ստերջացված շունը մարդ չի կծո՞ւմ, չի վախեցնո՞ւմ, հակասանիտարական վիճակ չի ստեղծո՞ւմ։
Ավելի մանրամասն՝ aravot.am