
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խորհրդանշական ա, երբ Արցախի շարժման տարեդարձի օրը կառավարության նիստում քննարկվում ա Մոնումենտի դղյակաշինության օրինականության հարցը:
Ոմանք տասնամյակով ուղղակի արցախյան շարժման և հայրենասիրական կենացների հետևում կանաչապատ տարածքը վերածեցին դղյակ-սիթիի, հետո էլ բարձրացրին Ազատության պողոտայի պատը, որ հանրությունը «պատիվ» չունենա տեսնել իրենց նվաճումները:
Էդ դղյակ-սիթին համազգային շարժման ու մարդկային անկշտության տխուր առերեսումն ա»: