Նոր ամուսնալուծություն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նոր ամուսնալուծություն Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում

Բրիտանական թագավորական ընտանիքի համար 2020-ը սկսվեց վատ լուրերով: Նախ` արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հրաժարվելն էր թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամների կարգավիճակից և հարակից բոլոր արտոնություններից: Դրան հաջորդել էին թագավորական 2 ընտանիքների ամուսնալուծության մասին հայտարարությունները:

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու եղբորորդին՝ 58-ամյա Դեյվիդ Արմսթրոնգ-Ջոնսը, 26 տարվա ամուսնությունից հետո փետրվարի 17-ին հայտարարել էր կնոջ՝ Սերենայի հետ ամուսնալուծության մասին: Թագավորական ընտանիքի մամուլի խոսնակի հայտարարությամբ՝ նրանք բաժանվել են փոխադարձ համաձայնությամբ: Ամուսնալուծության իրական պատճառը չի նշվում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ավագ թոռան՝ Փիթեր Ֆիլիպսի կինը 12 տարվա համատեղ կյանքից հետո որոշել էր ամուսնալուծվել:

Դրանք թագավորական ընտանիքի առաջին ամուսնալուծության դեպքերն  էին վերջին 24 տարիների ընթացքում:

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամեմաաղմկոտ ամուսնալուծությունը տեղի էր ունեցել 1996-ին` արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի միջև:

Հետաքրքիր է, որ բրիտանական թագավորական ընտանիքի փորձագետ, հոգեբան Ուեյն Դյուպրին կանխատեսել է արքայազն Հարրիի և Մեգանի ամուսնալուծություն` այն համարելով անխուսափելի:

«Մեգանը նրան կթողնի հինգ տարի հետո, գուցե նույնիսկ երեք տարի հետո: Նա կվերադառնա Հոլիվուդ բոլորովին այլ կարգավիճակում. ամբողջ աշխարհը նրան այժմ ճանաչում է»,- իր կանխատեսումը Դյուպրեն կիսել է կանադական The Globe պարբերականին տված հարցազրույցում:

Փորձագետի հայտարարությամբ՝ պատճառը զույգի տարբեր առաջնահերթություններն են. արքայազնը հրաժարվեց թագավորական արտնությունից և տեղափոխվեց Կանադա` հանգիստ և խաղաղ կյանքի համար, մինչդեռ նրա կինը ընդհակառակը` փափագում է համբավ: Այդ ամուսնությունը նրա համար կինոկարիերայի կտրուկ վերելք է:

Փորձագետի հետ համաձայն է Մեգանի ավագ քույրը՝ Սամանթա Մարքլը: «Քույրս տորնադոյի նման ոչնչացրեց թագավորական ընտանիքը», – ասել է նա:

shatnews.am



Նման նյութեր