Մեզ թվում էր, քրիստոնեություն ընդունելով, մեզ կհաջողվի խուսափել պարսկական մշակույթի կողմից կլանված լինելուց, ու մասամբ իհարկե դա հաջողվել է, բայց էդ մասը շատ փոքր է:
Քրիստոնյա մենք այդպես էլ չդարձանք, մնացինք մեծամասամբ անաստված, իսկ այն, ինչը կա` պարսկական մշակույթի տեղայնացված կտորներն են: Նույնիսկ պավլիկյանական աղանդը իրականում պարսկական զրադաշտական Օրմուզդի ու Ահրիմանի հակասության վրա է հիմնված: Ու մեր մեսիականությունը ոչ թե Քրիստոսի արխետիպով է պայմանավորված, այլ Իմամ Մահդիի, ով մարգարե Մուհամեդի հավաստմամբ պիտի գար մարգարե Իսայի (Հիսուսի) հետ ու հեռացներ կեղծ մեսիային… Ու հեթանոսության, զրադաշտության, քրիստոնեության ու իսլամի արանքում մոլորված էս ժողովրդին ստիպում են, որ ինչոր սահմանադրությունով ապրեն, կապիտալ կուտակեն, բան…
Հ.Գ. ձեզ ինչ էր թվում, որ ես պիտի էդ եզի բլթոցները մեկնաբանեմ… թե բա` հոկտեմբերի 27 են կանխել… ու սա ասում ա մարդ, ով ծռիստներին ա ազատել… անասուն էլի:
Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: