Երևանցի ամուսինները $40,000 են գողացել Լոս Անջելես-Մոսկվա չվերթի հայ ուղևորուհուց
Advertisement 1000 x 90

Երևանցի ամուսինները $40,000 են գողացել Լոս Անջելես-Մոսկվա չվերթի հայ ուղևորուհուց

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Լոս Անջելես-Մոսկվա չվերթի ՀՀ քաղաքացի ուղևորուհուց $40,000 գողանալու կասկածանքով երևանցի ամուսիններ են ձերբակալվել: Նրանք գումարը թաքցրել էին մարզակոշիկներում և բաճկոնի ծոցագրպանում և փորձել հեռանալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Օդանավակայանում ՌԴ ՆԳՆ գծային վարչության հերթապահ բաժին է դիմել ՀՀ քաղաքացի հանդիսացող Լոս-Անջելես Մոսկվա չվերթի ուղևորուհին: Նա խնդրել է օգնել իրեն գտնել գոտու վրա ամրացող պայուսակը, որտեղ $40,000 կար և որը թողել է օդանավաում: Ոստիկանները զննել են ինքնաթիռը, սակայն ոչինչ չեն գտել:

Օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում կասկածներ է հարուցել ամուսնական զույգը Երևանից, որոնք նստած էին տուժողի կողքին: Ըստ բորտուղեկցորդների՝ պայուսակի տերը դուրս է եկել, բայց զույգը դեռ որոշ ժամանակ նստած է մնացել:

«Շուտով կասկածյալները հայտնաբերվել են դեպի Հայաստան չվերթին գրանցվելիս: Նրանց բերման են ենթարկել և տեղափոխել հերթապահ մաս: Կինը դժվարությամբ էր շարժվում, բողոքելով առողջական վիճակից, սակայն, պարզվել է, որ նրան նորմալ քայլել խանգարում էին մարզակոշիկներում թաքցված թղթադրամները: Գումարի մյուս մասը հայտնաբերվել է նրա ամուսնու բաճկոնի ծոցագրպանից:

Քրգործ է հարուցվել ՌԴ ՔՕ 158 հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հափշտակություն):

panarmenian.net