«Ի՞նչ են մեր երկրին տվել նախագահի 123 միլիոն դրամ արժեցող գործուղումները»․ Գևորգ Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ են մեր երկրին տվել նախագահի 123 միլիոն դրամ արժեցող գործուղումները»․ Գևորգ Պետրոսյան

«Որ գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ համարեցի հարցն այս եղանակով հնչեցնել։

Ըստ Pastinfo-ի տեղեկատվության՝ պետական բյուջեից հատկացվող ամենաթանկ գործուղումները վայելել է ՀՀ նախագահը…

Այո՛, վայելել է օդում և ցամաքում, գուցե և ջրում…

Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, հետաքրքիր է՝ ի՞նչ են մեր երկրին տվել 123 միլիոն դրամի գործուղումները, կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ այցերով, ո՞րն է մեր պետության հասույթը:

Հասկացանք՝ իր պաշտոնակալման առաջին իսկ վայրկյանից նախագահը երբևէ չի կատարել Սահմանադրության պահպանմանը հետևելու իր սահմանադրական պարտականությունը, իսկի կողքով էլ չի անցել: Բայց ի՞նչ է նա արել երկրի սահմաններից դուրս՝ հանուն երկրի…
Միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Ամենազոր Աստվածը…»:

Գևորգ Պետրոսյան



Նման նյութեր