
Այսօր շաբաթ է, ինչը նշանակում է եկել է ճիշտ ժամանակն ամփոփելու այն բոլոր հետաքրքիր հրապարակումները, որոնք այս շաբաթ տեղ են գտել հայտնիների ինստագրամյան էջերում:
Իսկ նրանք շարունակում են ջերմություն եւ սեր տարածել…
Անահիտ Սիմոնյանն, օրինակ, ընտանեկան ջերմ կադրով է կիսվել, որում պատկերված են որդին և հայրը:
Սիլվա Հակոբյանն էլ հրապարակել է դստեր և քրոջ՝ հայտնի երգահան Մանե Հակոբյանի լուսանկարը:
Լիլիթ Բասյանը շարունակում է հետեւորդների հետ կիսվել իր և որդու լուսանկարներով:
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը հաճախ չի սիրում կիսվել իր անձնականով, սակայն օրերս «Սիրուն Սոնան» բացառություն է արել՝ հրապարակելով իր և ամուսնու՝ ռեժիսոր Վահե Սայանի սիրառատ լուսանկարը՝ «Սերը գեղեցիկ է»,-գրառմամբ:
Լիլի Մորտոն հրապարակած հերթական տեսանյութում ցույց է տալիս ընտրյալի հետ ջերմ գրկախառնությունը, իսկ վերջինն էլ տեսախցիկի առաջ խոստովանում է՝ «Մի օր նրան սպանելու եմ, պարզապես նրա համար, որ նա կա»:
https://www.instagram.com/p/B8yCcUEFnI0/?utm_source=ig_embed
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը հետաքրքիր լուսանկար է հրապարակել:
Հայտնիներ, որոնք առանձնացան ոճային կերպարներով: Նրանցից մեկը նորաթուխ մայրիկ Մարտան է:
Իսկ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Արմինկան նոր վարսահարդարում է ընտրել: