
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ ու բնական կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրում դերասանուհին առօրյա, նվազագույն շպարով է։ Նա կրում է սեւ ու վարդագույն երանգների համադրությամբ սվիտեր, սեւ տաբատ։ Հրապարակմանը կից սիրված հաղորդավարուհին գրել է․ «Բարի լույս) մնաց ընդամենը մեկ օր` Մեծ Պահքից առաջ: Պարզ սրտով ու բաց մտքով սկսենք օրը)»։