Շուտով կլրանա հեղափոխության երկրորդ տարին, սակայն դեռևս գերակշռում է «ինչ է՝ նախկիններին կարելի՞ էր, իսկ հեղափոխականներին՝ մտայնությունը»: Ուրեմն, հարգելիներս, մենք հեղափոխություն արեցինք, որպեսզի չշարունակվի այն, ինչ անում էին նախկինները: Եվ եթե ցանկանում ենք գնահատել հետհեղափոխական պաշտոնյաների վարքը, ապա պետք է առաջնորդվենք հետևյալ չափանիշով. հեղափոխական թիմը պետք է լինի բարձր արժեքների կրող, և այն, ինչ անում էին նախկինները, իրենք ոչ միայն չպետք է կրկնեն, այլև դա պետք է համարեն իրենց պատվից ցածր: Եվ երկրորդ, մենք, որպես Հայաստանի Հանրապետության ազնիվ, հպարտ և պահանջատեր քաղաքացիներ, հետհեղափոխական պաշտոնյաների վարքագիծը գնահատելիս ինքներս մեզ պիտի տանք շատ պարզ մի հարց. ինչպիսի՞ վերաբերմունք մենք կունենայինք վարքագծի այսօրվա դրսևորումների առումով, եթե դրանք տեղի ունենային նախկինների օրոք:
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: