DxOMark կայքի փորձագետները գնահատել են նոր ֆլագմենային Xiaomi-ի տեսախցիկը և տվել են դրան ռեկորդային վարկանիշ:
Չնայած կորոնավիրուսի հետ կապված խնդիրներին՝ Xiaomi-ն ներկայացրեց նոր ֆլագմենային Mi 10-ը Չինաստանում։ Մեծ հետաքրքրություն է առաջացնում Mi 10 Pro-ի հին մոդելը, որը գրավեց առաջին տեղը լավագույն ֆոտոխցիկների վարկանիշում:
Xiaomi Mi 10 Pro-ն ստացել է ռեկորդային 124 միավոր՝ նախորդ ռեկորդակիրը Huawei Mate 30 Pro 5G-ն էր, որը վաստակել էր մեկ միավոր պակաս:
Նորույթը ստացել է չորս տեսախցիկ.
Հիմնականը– 108 մեգապիքսել, օպտիկական կայունացում, f / 1.69
Հեռաֆոտո– 12 մեգապիքսել, 2x օպտիկական խոշորացում, f / 2
Հեռաֆոտո– 8 մեգապիքսել, 5x օպտիկական խոշորացում, օպտիկական կայունացում, f / 2
Լայնանկյուն– 20 մեգապիքսել, f / 2.2
Տեսախցիկի առավելություններից նշվում է բարձր դետալիզացիան և մեխանիկորեն արվող կարգավորումները: Եվ, միևնույն ժամանակ, բոլոր ոսպնյակներում պահպանվում է լուսանկարների բարձր որակը՝ ներառյալ լայն անկյունային ֆոտոխցիկը: Մինուսներից նշվում են մի փոքր ձանձրալի գույները և ֆոկուսավորման հետ կապված որոշ խնդիրներ, որոնք միշտ չէ, որ աշխատում են մարդկանց դեմքերի վրա:
Սիրարփի Աղաբաբյան