Ամենայն հավանականությամբ, նոր համակարգի գործարկումը տեղի կունենա ավելի վաղ, քան նախորդ տարի:
Google-ը ժամանակավորապես գործարկել է մշակողների վեբ էջը, որը նվիրված է Android 11.-ին: Այս մասին հայտնում է Android Police-ն: Այժմ ընկերությունը արդեն փակել է կայքը` տեղադրելով վերահղում Android 10-ի մասին:
Այնուամենայնիվ, Android 11 կայքի սքրինշոթերը մնացել են համացանցում։ Էջում նշվում են Google բջջային օպերացիոն համակարգի հաջորդ վարկածի հիմնական նորամուծությունները: Մինչ այժմ հայտարարվել են մշակողների համար համակարգի հետևյալ հատկանիշները.
Փոփոխություններ, որոնք կազդեն Android 11-ի ներքո գործող ծրագրերի վրա
Օգտագործողների տվյալների բարելավում
Ընդարձակ աջակցություն` ծալվող սմարթֆոնների համար
Լրացուցիչ ընդարձակումներ Vulkan API-ի համար
Թե ինչ փոփոխություններ կստանան օգտագործողները, դեռ անհայտ է: Մշակողների համար Android 11-ի նախնական բեռնումը մատչելի չէր. էջում նշվում է, որ առաջին մշակման համար հարկավոր կլինի Pixel սմարթֆոն: Android 11-ի գործարկման մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:
Սիրարփի Աղաբաբյան