Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ. armeniasputnik.am

Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ։ Ինչ տեղեկացնում է Sputnik Գրուզիան, տեղեկությունը տարածել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:

Քաղաքավիացիայի գործակալությունն արդեն տեղեկացրել է Taban Airlines, Qeshm Airlines և Zagros ավիաընկերություններին, որ Վրաստան կարող են թռչել միայն դատարկ՝ Վրաստանից Իրանի քաղաքացիներին տանելու համար:

«Սահմանափակումները կգործեն մինչև Իրանում համաճարակի հետ կապված իրավիճակի վտանգների նվազումը: Վրաստանի կառավարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը, շարունակում է աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ և անհրաժեշտության դեպքում չենք բացառում, որ սահմանափակումներ կկիրառվեն նաև ցամաքային սահմանին»,- ասվում է վրացական նախարարության հայտարարության մեջ:

Վրաստանն Իրանի հետ անմիջական սահման չունի, ցամաքով Իրանի քաղաքացիները Վրաստան են հասնում Հայաստանի և Ադրբեջանի տարածքով:

Վրաստանում ներկա պահին կորոնավիրուսով հիվանդացության որևէ դեպք չի գրանցվել, սակայն Իրանում վերջին տվյալների համաձայն 43 մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնցից 8-ը մահացել են:

Նշենք, որ Թուրքիայի իշխանություններն արդեն փակել են Իրանի հետ սահմանը՝ Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով տարածման պատճառով։Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 23 – ից ժամանակավորապես դադարեցրել էաշխատանքը՝ քաղաքացիների մուտքն ու ընդունելությունը: Բացի այդ, ՀՀ ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է արել առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Իրան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:

armeniasputnik.am