Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի իշխանությունը շարունակում է Հայաստանի պարգևավճարային թալանը:
Հայաստանի իշխանությունները շարունակում են արհամարհել հասարակության դժգոհությունը՝ պարգևավճարների հետ կապված… Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո վերջինս իր կառավարության ներկայացուցիչների և իրեն սպասարկող ԱԺ օրենսդիրների կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարելու պատճառաբանության անվան տակ կրկնակի բարձրացրեց բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձները և, ուղղակի պետբյուջեից դուրս գրելով ահռելի պարգևավճարներ, օրինականացրեց պետբյուջեի թալանը…
Վերջին օրինակը… Այսպես, պարզվում է՝ 2020-ի հունվարի 17 աշխատանքային օրվա համար ԱԺ-ում բաժանվել է 174 միլիոն դրամի պարգևավճար՝ մոտ 363 հազար դոլար…
Ինչի՞ համար են պարգևավճար ստացել երեսփոխանները… Այդ ի՞նչ աշխատանքի համար են այդքան գումար ստացել, եթե նրանցից, հատկապես իշխանամետներից 95 տոկոսը ուղղակի անգրագետ են և դիլետանտ…
Այսինքն՝ Փաշինյանի թիմը շարունակում է Հայաստանի պարգևավճարային թալանը և առաջնորդվում է զուտ սեփական և նեղ թիմային շահերից դուրս գալով՝ արհամարհած ունենալով հասարակության մի ստվար մասի սոցիալական վատ և ծայրահեղ վատ վիճակում գտնվելու հանգամանքը…
Ի դեպ, ըստ ԶԼՄ-ներում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2019-ին ՀՀ պետական իշխանության մարմիններում պաշտոնատար անձինք և այլ աշխատողներ ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգևավճար, երբ այդ գումարներով կարելի էր բազմաթիվ սոցիալական և կրթական ծրագրեր իրականացնել…
Հ. Գ. Սիրելի և հպարտ «պողոսները» թող գոյատևեն և ուրախանան բուտաֆորիա 13 հազար դրամով մինիմալ աշխատավարձի կեղծ բարձրացումով (իրականում, օրինակ, իմ «մաքուր» աշխատավարձը 110 հազարից բարձրացել է մոտ 1000 դրամով) մինչև քայլածների իշխանության ներկայացուցիչները շատ արագ բարելավում են իրենց վիճակը՝ տներ, օբյեկտներ են գնում (տասնյակներով օրինակներ կարող եմ բերել), թայֆաբազություն անում և պաշտոնների նշանակում իրենց ընկերներին, հարազատներին և մտերիմներին, փորձում ծածկադմփոցի անել հանցագործ թիմակիցներին և այլ արատավոր երևույթներ…»: