«Կորոնավիրուսը գրիպին նման է միայն ախտանիշներով և տարածման եղանակով». Հովակիմ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Կորոնավիրուսը գրիպին նման է միայն ախտանիշներով և տարածման եղանակով». Հովակիմ Զաքարյան

Կենսաբան Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքում գրել է.

«Կորոնավիրուսը գրիպին նման է միայն ախտանիշներով և տարածման եղանակով։ Այսքանով իրենց նմանությունները վերջանում են։
Երբ ասում են, որ գրիպից ամեն տարի ավելի շատ մարդ է մահանում, քան նոր կորոնավիրուսից, դա լրիվ ճիշտ է։ Բայց ավելի շատ են մահանում, քանի որ ընդհանուր վարակվածների թիվն է մեծ։ Իսկ տոկոսային առումով՝ գրիպով վարակվածների միայն 0.15-0.2%-ի մոտ է վարակը լետալ ավարտ ունենում, մինչդեռ նոր կորոնավիրուսի դեպքում՝ մոտ 2.5%-ը մահանում են:
Համաճարակային առումով սրանք անհամեմատելի վիրուսներ են»։