Facebook-ը որոշում է վճարել որոշ օգտատերերի voice recording-ների համար, որը կօգնի բարելավել իր խոսքի ճանաչման տեխնոլոգիան։
Facebook-ը կթողարկի նոր ծրագիր իր Viewpoints market research app-ում, որը կոչվում է «Pronunciations»։ Անհրաժեշտ որակավորումը ստանալուց հետո, պետք է ձայնագրել ինքներդ ձեզ՝ ասելով «Hey Portal», որին կհաջորդի ձեր ընկերների ցուցակից մի ընկերոջ անուն։ Դուք կարող եք այս նույն քայլերն անել՝ օգտագործելով մինչև 10 ընկերոջ անուն։
Ապագա speech recognition-ի ձեր ներդրման համար դուք կստանաք 200 միավոր Viewpoints հավելվածում։ Դուք պետք է ունենաք 100 Viewpoints կանխիկացնելու և վերածելու 5 դոլլարի PayPal-ի միջոցով։ Facebook-ը նշում է, որ կկարողանաք կատարել մինչև 5 ձայանգրություն, արդյունքում հավաքելով 1000 Viewpoints:
Ըստ Facebook-ի` այս ձայնագրությունները երբեք չեն կցվի ձեր Facebook-ի պրոֆիլին և այդ գործունեությունը չի հայտնվի ձեր պրոֆիլում կամ feed-ում։
Այդ որակավորումը ստանալու համար դուք պետք է լինեք ԱՄՆ-ում, 18 տարեկանից բարձր և ունենաք գոնե 75 Facebook-յան ընկեր։