Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Այս պահին ԱՄՆ Առողջության և մարդկային ծառայությունների դեպարտամենտը (Department of Health and Human Services) 130 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսավորման հայտ է պատրաստում, որպեսզի ներկայացնի Կոնգրեսի հաստատմանը: Նպատակը կորոնավիրուսի դեմ պայքարի չնախատեսված գործողությունների ֆինանսավորումն է, ներառյալ սահմանային անցակետերի ենթակառուցվածքների ուժեղացումը` այս վիրուսին դիմակայելու նպատակով:
Այս դեպարտամենտը նույն գործառույթներն ունի ինչ մեր Առողջապահության նախարարությունը: Ես հետևյալ պարզ հարցը չեմ հասկանում: Եթե առողջապահության նախարարի հավաստմամբ մենք պատրաստ ենք այս վիրուսը դիմակայելուն, ապա ի՞նչ միջոցների հաշվին են ֆինանսավորվել այս չնախատեսված ծախսերը: Եթե կասեք, որ այդ չնախատեսված գործողությունների ֆիանանսավորման համար լրացուցիչ միջոցներ չեն պահանջվել, ապա ես կասկածի տակ եմ դնում ոչ միայն ձեր գործողությունների համարժեքությունը այլ ընդհանրապես ձեր ադեկվատ լինելը նման կարգի ճգնաժամերը ընկալելու և համարժեք դրան արձագանքելու առումով:
Հերիք է գլխներիս տակ փափուկ բարձ դնեք, հստակ ասեք ինչ եք անում, որտեղ, երբ ու ինչքան միջոցներ են լրացուցիչ ծախսվում այս ամենի վրա: Այլապես դուք ուղղակի ստում եք, թե մենք պատրաստ ենք այս համաճարակին:
հ.գ.
Սահմանները փակում են, որ ժամանակ շահեն գործողություններ իրականացնելու համար, ոչ թե նստել սպասելու, թե գլխներիս ինչ կգա: Սահմանն էլ երևի որոշեցիք փակել միայն նրանից հետո, երբ տեսաք, որ Թուրքիան էլ գնաց դրան»: