Հիվանդ շնիկի և աղավնու բարեկամությունը հուզել է ցանցի օգտատերերին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հիվանդ շնիկի և աղավնու բարեկամությունը հուզել է ցանցի օգտատերերին

Մասնակիորեն կաթվածահար վիճակում գտնվող շնիկը եւ թռչել չկարողացող աղավնին գտել են միմյանց եւ ոչ մի րոպես չեն բաժանվում իրարից: Չիխուխուա շան փոքրիկ ձագին կոչում են Լանդի, եւ նրա հետեւի թաթիկները չեն շարժվում վնասված ողնուղեղի պատճառով: Բնածին շեղումներով նրան կենդանիների օգնության ֆոնդ Է բերել շներ բազմացնողը: Գերման անունով աղավնին այնտեղ Է գրեթե հենց ծնվելուց հետո. նա չի կարողանում թռչել:

Զարմանալի Է, որ նրանց բարեկամությունը բացարձակ պատահականություն Է: Կենտրոնի աշխատակցուհին պատահաբար թռչնին դրել Է քնած շնիկի մոտ: Եվ դրանից հետո նրանց իրարից պոկելն անհնար Էր: Կենդանիների լուսանկարներն ու տեսագրություններն արագորեն տարածվել են Ցանցում եւ միլիոնավոր դիտումներ հավաքել հաշված օրերում:



Նման նյութեր