Այսօր լրանում է հայ մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի 155-ամյակը՝ բացառիկ մի անձնավորության մեր պատմության մեջ, ով իր ողջ կյանքը նվիրեց հայ ազգային ազատագրական պայքարին: Արդյո՞ք որևէ կերպ՝ պաշտոնապես կամ ոչ պաշտոնական նշվում է հիմա այդ իրադարձությունը Հայաստանում: Դեռևս քար լռություն է: 70 տարի մեր սերունդների ուղեղներն այնպես են լվացվել, որ հիմա արդեն շուրջ 30 տարի է՝ դեռ ուշքի չենք գալիս: Երկու հուշարձան կա իրար կողքի մեր մայրաքաղաքում՝ զորավար Անդրանիկի և ռուս դեսպանի, և ցավոք՝ մշտական ուշադրությանն է արժանանում միայն վերջինը: Ե՞րբ ենք վերջապես հասկանալու մեր իրական պատմությունը՝ այլ ոչ թե օտարի պարտադրվածը:
Ռուբեն Շուխյանի էջից: