Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 27-ին ժամը 03:18-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար՝ կան տուժածներ:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, իսկ ուղևոր Կարինե Կ.-ն (ծնված՝ 1989 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևորի դին դուրս բերել ավտոմեքենայից: Վարորդը հրաժարվել է բուժօգնությունից: