Երևանում այս տարի նախատեսվում է 37 անցումներ կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով: Այս մասին ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:
Այսպիսով` Երևանում այս տարվա վերջին կլինեն ընդհանուր 57 հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող լուսացույցներ: Շուրջ 80 վտանգավոր հետիոտնային անցումներ կկահավորվեն լեդ լույսերով, որոնք էլ ավելի անվտանգ երթևեկություն կապահովեն: