
«Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամն իր Facebook-յան էջում հրապարակել է Թոմ Հենքսի ձայնագրած տեսաուղերձը, որում դերասանը կոչ է արել մասնակցել մարդասիրական միջոցառմանը: Դերասանը ափսոսանք է հայտնել, որ չի կարող անձամբ ներկա լինել երեկոյին, որին, ինչպես ինքն է ասում՝ տիրելու է «Հայաստանի ոգին»: