Ստեփան Դանիելյան. «Ավելի լավ է գերզգուշավորություն ցուցաբերել, քան ամենալավատեսական տարբերակը քարոզել»
Advertisement 1000 x 90

Ստեփան Դանիելյան. «Ավելի լավ է գերզգուշավորություն ցուցաբերել, քան ամենալավատեսական տարբերակը քարոզել»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է.

«Կարոնավիրուսի վտանգավորության մասին տարբեր տեսակետներ կան, սակայն պատասխանատու կառավարությունները պատրաստվում են ամենավատ տարբերակներին ու տարբեր սցենարների համար տարբեր գործողությունների են նախապատրաստվում և, միաժամանակ, տեղեկացնում են հանրությանը տարվող աշխատանքների մասին: Օրինակ, ինչպես են հիվանդանոցները նախապատրաստվում, ինչպիսի տեխնիկական լուծումներ են որոնում, մարդիկ իրենց ինչպես պետք է պահեն և այլն։

Ավելի լավ է գերզգուշավորություն ցուցաբերել, քան ամենալավատեսական տարբերակը քարոզել, որ դե … վիրուսի տեսակ է էլի, առանձնապես պետք չի անհանգստանալ, կարող է մեզ շրջանցել և այլն։

Հասկանում ենք, Մարտի 1-ի երթ կա, ինչը կարևոր քարոզչական միջոցառում է, հանրաքվե կա, բայց մարդկանց կյանքի խնդիր էլ կա։ Իսկ եթե ի վիճակի չեն նման աշխատանքներ կազմակերպել, թող ասեն, մենք մտածենք մեր անելիքների մասին»։



Նման նյութեր