Թուրքիայի օգտատերերը շարունակում են դժվարություններ կրել Faceboot-ից, Twitter-ից, Instagram-ից եւ YouTube-ից օգտվելու հարցում այն բանից հետո, երբ հաղորդումներ ստացվեցին սիրիական Իդլիբում 33 թուրք զինվորականների զոհվելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Թուրքիայում սոցցանցերի հասանելիության հետ կապված խնդիրներն սկսվել են գիշերը՝ զինվորականների զոհվելու մասին առաջին հաղորդագրություններից հետո: Անկարայում ՌԻԱ Նովոստիի թղթակցական կետում Երեւանի ժամանակով 11:40-ի դրությամբ առաջվա պես բացակայում Էր առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցերի հասանելիությունը:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները սոցցանցեր մուտքն արգելափակել Էին 2016 թվականի հուլիսին խոշոր ահաբեկչական գործողություններից հետո եւ հեղաշրջման փորձի ժամանակ:
Downdetector ծառայության տվյալներով՝ խնդիրներ կան նաեւ շարժական ինտերնետի խոշոր պրովայդերների եւ Google-ի հասանելիության կապակցությամբ: