110 ժամանակակից տրոլեյբուս՝ Երևանի նոր երթուղային ցանցում
Advertisement 1000 x 90

110 ժամանակակից տրոլեյբուս՝ Երևանի նոր երթուղային ցանցում

Երևանում երթուղային նոր ցանցով նախատեսվում է շահագործման հանձնել 110 նոր տրոլեյբուս, հայտարարել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը:

«Նոր երթուղային ցանցով Երևանում նախատեսվում է 110 տրոլեյբուս թարմացնել, նախատեսված են ժամանակակից տրոլեյբուսներ: Տրոլեբուսային ցանցը պահպանվելու և զարգացվելու է»,- ասել է Գալստյանը:

Երևանի տրանսպորտային նոր ցանցի նախագիծն ու դրա իրագործման ֆինանսական մոդելը մշակվել ու կառավարության հավանությանն էր արժանացել 2019-ին:

Վերջնական նախագիծը մշակել է Բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը՝ դեռևս նախորդ իշխանության պատվերով։ Նախագիծը քաղաքային բյուջեին $850,000 է արժեցել։ 130-ից $150 մլն պահանջող ծրագրով նախատեսվում է գործող 111-ի փոխարեն 42 երթուղի՝ 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

panarmenian.net