Կամիլա Խաչատրյանը ֆոյսբուքում գրել է.
«Ինձ համար մի բաննա աբսուրդ, լավ հենց հիմա այդքան անհրաժեշտ էր Իրանից Հայաստան չվերթը իրականացնել, դրանից բացի մարդկանց թողնել հանգիստ անցնեն մարդաշատ օդանավակայանի անցակետով, չիրականացնել հատուկ հսկողություն, հայավարի գրկախառնվել, համբուրվել՝ թեկուզ դիմակներով։ Այդքանա լրջությունը՝ ուղղված մեր երկրի անվտագությանը։ Ինչ է նշանակում մարդիկ 14 օր կլինեն բժշկի հսկողության տակ, այն էլ տանը։ Վիրուսը այդքան օր հետո նոր արտահայտվում է, բայց այդքան օրվա ընթացքում կարող է չարտահայտվելով վարակել տան բոլոր անդամներին՝ այդ թվում բժշկին։ Հետաքրիր է Համապատասխան պետական մարմինները պատասխանատվություն կրում են և կրելու են իրենց որոշումների համար, որոնք կարող են ճակատագրական լինել երկրի համար։ Նայում եմ այլ օդանավակայաններում ինչպես են վտանգ հանդիսացող երկրներից դեպի իրենց երկիր չվերթը իրականացնում, ուղղակի քարանում եմ, ինքնաթիռը իջեցնում են ռազմական օդանավակայաններ, որտեղ չկան մարդիկ, որոնց կարելի է վարակել, դա անում են հատուկ հագուստով, 14 օրը վերահսկողությունը իրականացնում են ոչ թե տանը, այլ հատուկ բժշկական հաստատությունում։ Ամեն դեպքում ինձ համար աբսուրդ իրավիճակ է և շաաաաատ անպատասխանատու»։