Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանը պայմանավորվածություն պահող չէ ու այս ամբողջ պատմությունը հենց դրա մասին է:
1. Ռուս-թուրքական մասշտաբային բախում չի լինի:
2. Ռուսները լավ էլ իմացել են, որ գրոհայինների մեջ թուրքական կանոնավոր բանակ կա:
3. Էսկալացիան կնվազի:
4. Էրդողանին չի աջակցի ոʹչ Վաշինգտոնը, ոʹչ` Բրյուսելը:
5. էրդողանի շանտաժներից արդեն իմունիտետ ունեն բոլորը:
6. Չեմ էլ բացառում, որ Էրդողանին թույլ էլ չտան դեմք փրկելու օպերացիա իրականացնել:
7. Չի կարող շատ համը հանել, քանի որ չի ստանա Սիրիայում այն, ինչի շուրջ պայմանավորվել է ռուսների ու իրանցիների հետ, իսկ դա իր համար լրջագույն պարտություն կլինի»: