Apple-ի խանութները վերաբացվում են Չինաստանում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Apple-ի խանութները վերաբացվում են Չինաստանում

Ըստ Bloomberg-ի՝ Apple-ի խանութների ավելի քան կեսը, վերաբացվել է Չինաստանում, կորոնավիրուսի պատճառով շաբաթներով փակ լինելուց հետո։ Սկսած երկուշաբթի օրվանից Չինաստանում գտնվող Apple-ի 42 խանութներից 29-ը նորից բաց են հաճախորդների առջև։

Անցած շաբաթ Apple-ը հայտարարել է, որ այն չի հասնի իր Q2 եկամուտների կանխատեսմանը, որովհետև կորոնավիրուսը մեծ ազդեցություն է թողել երկրում արտադրության վրա։

Վիրուսը բացասական ազդեցություն է թողել երկրում Apple-ի մանրածախ վաճառքի վրա, մինչդեռ Apple-ի համար Չինաստանը երկրորդ ամենակարևոր շուկան է Ամերիկայից հետո։

Իսկ վերաբացված խանութներից որոշները օրվա ընթացքում բաց են միայն 8 ժամ՝ 12 ժամի փոխարեն։

romarketing.am