Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի առկայության մասին հաղորդել են 49 երկիր։ Երեկ, վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ, կորոնավիրուսի նոր դեպքերի քանակը Չինաստանից դուրս գերազանցեց Չինաստանում գրանցված դեպքերի քանակին։ Եղած պատկերի հիման վրա ԱՀԿ տնօրենը հայտարարում է, որ բոլոր երկները պետք է լրջագույն կերպով պատրաստ լինեն համաճարակային իրավիճակին։
Սա վերաբերվում է նաև մեզ, քանի որ վիրուսի նոր դեպքեր են գրանցվում թե Իրանում և թե Վրաստանում։
Հույս ունեմ, որ պատկան մարմինները կգիտակցեն, թե որքան ռիսկային է նման օրերին մարդաշատ միջոցառումների կազմակերպումը։ Ոչ մի բան ավելի կարևոր չէ մարդկանց առողջությունից և կյանքից։
Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից: