Անդրանիկ Քոչարյանի մատնությունն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի
Advertisement 1000 x 90

Անդրանիկ Քոչարյանի մատնությունն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին դատարանում էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով՝ այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակության կատարում։

Սերժ Սարգսյանին աջակցելու էին եկել նախկին պաշտոնյաներ, բազմաթիվ աջակիցներ, գործարարներ, որոնք, այդպես էլ չանցնելով Նիկոլ Փաշինյանի «թրի տակով», չդավաճանեցին Սերժ Սարգսյանին: Նրանց թվում է նաև ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը:

Ըստ մեր ունեցած տեղեկության` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է տարբեր միջոցներով քրեական գործեր սկսել Սերժ Սարգսյանին նրան աջակցող գործարարների կատմամբ: Այս գործում ներգրավվել են պետական անվտանգային կառույցները, այդ թվում նաև` Ազգային անվտանգության ծառայությունը: Միմյանց վրա փաստեր գտնելու գործում ևս ԱԱԾ-ն բացառություն չէ: Դեռևս 2019 թվականի հոկտեմբերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում Վահե Գրիգորյանի համակուրսեցի և ընկեր, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի` ԱԱԾ պաշտոնում նշանակվելու հավանականության մասին: Ասվում էր, որ Միքայել Համբարձումյանը ջանք չի խնայում ԱԱԾ տնօրեն դառնալու համար և անգամ հանձնարարել է ուսումնասիրել իր հնարավոր մրցակիցների «դոսյեները» և նրանց դեմ օգտագործելու փաստեր գտնել:

Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի աջակիցների և համախոհների դեմ գործին «լծվել է» նաև Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Վերջինս, համաձայն մեր աղբյուրների, գնացել է Ազգային անվտանգության ծառայություն` Ռուբեն Հայրապետյանի դեմ ցուցմունք տալու և իր քաղաքական առաջնորդին ծառայություններ մատուցելու նպատակով: Մեր աղբյուրի տվյալներով` Անդրանիկ Քոչարյանը տեղեկություններ է հաղորդել ԱԱԾ-ին` կապված 2000-ական թվականներին «կատարված ինչ-որ իրադարձությունների հետ»: Այս օրերին Անդրանիկ Քոչարյանը նաև հարցազրույցներ է տալիս և նշում, որ Սերժ Սարգսյանի դեմ քրեական այս գործը դեռ «առաջին ծիծեռնակն» է:

Մեր նախորդ հոդվածում ևս անդրադարձել էինք Անդրանիկ Քոչարյանի` նախորդ ժամանակաշրջաններում կատարած քայլերի և արարքներին:

Եթե սույն տեղեկատվությունը հավաստի է, ապա կարող ենք արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանը ավելի ու ավելի մեծ հորիզոններ է գրավում ընկերությանը դավաճանելու և օրվա իշխանություններին հաճոյանալու գործում:

antifake.am