Սմարթֆոնները կսկսեն աջակցել այլ լիցքավորիչներին:
Samsung Galaxy S20 շարքն առաջինն է, որ ստանում է USB սերտիֆիկացում՝ Programmable Power Supply (PPS) and USB Power Delivery (USB PD) 3.0 ստանդարտներով։ Այդ մասին հայտնում է The Verge-ը: Այս տեխնոլոգիաների շնորհիվ սարքերը կկարողանան աշխատել այլ արտադրողների արագ լիցքավորման համակարգերով ևս։
PPS և USB PD 3.0 ստանդարտները նախագծված են նրա համար, որ բջջային սարքերն ավելի արագ լիցքավորվեն: Պարզ ասած, լիցքավորիչը բավարար չէ սմարթֆոնի կողմից սպառված էներգիան լրացնելու համար, այն նաև պետք է ապահովի հոսանք ճիշտ լարման և հոսանքի պայմաններում: Թե՛ լիցքավորումը, և թե՛ սմարթֆոնը պետք է կարողանան առավելագույն էներգիա փոխանցել, հակառակ դեպքում դրանք թույլ կաշխատեն ավելի ցածր ուժերով:
Note10 +-ի և Galaxy S20 Ultra-ի համար ավելի լավ է օգտագործել Samsung-ի բնօրինակ լիցքավորիչը: Քանի որ արագ լիցքավորելու տեխնոլոգիան ավելի լայն կիրառում է ունենում, օգտագործողները կունենան շատ ավելի մեծ ընտրություն:
Սիրարփի Աղաբաբյան