«Նոր Հայաստանի բացատրական բառարան»
Advertisement 1000 x 90

«Նոր Հայաստանի բացատրական բառարան»

Սոռոս – մեծ բարերար, մեցենատ, ով ջանքեր է գործադրում Հայաստանում ժողովդրավարություն հաստատելու գործում:

ժողովուրդ – Նիկոլին ընդունող, վստահող բազմություն:

բաբկեն – հանուն մեկ մլն դրամի վարչապետի թիմի կորպորատիվ էթիկետը պահող պատգամավոր:

ճենճ – անգրագետ բաբկեն:

Խանկենդի – Ստեփանակերտի նախկին անվանումը:

քաղաքական հայտարարություն – ցանկացած անպատասխանատու, կեղծ հայտարություն:

վարչապետ – աշխարհիկ ու հոգևոր հարցեր կարգավորող պաշտոնյա, իմամ:

քաղաքացի – քաղաքացու օրը տժացող գեղացի:

գյուղացի-այս մենի հետ կապ չունեցող մարդ:

հպարտություն – վարչապետի կողմից չեղարկված մեղք:

պողոս – հասարակ, խաբված, մոլորված մարդ:

Պսկով – հայրենասեր սփյուռքահայերի երկու մայրաքաղաքներից մեկը:

վենդետտա – այն, ինչ չպետք է լիներ:

ներդրում – այն, ինչ պիտի լիներ:

հեղափոխություն – այն ինչ չի եղել:

բոլոլա- այն, ինչ սպավում է:

նախկին – իշխանավոր, ով ացյալում զբաղեցրել է պաշտոն ու չի անցել իշխանության եկած ավելի նախկինների թրի տակից:

ԶԼՄ-հակապետական կազմակերպություններ,որոնք ժամանակ առ ժամանակ խաղում են իշխանության ներկայացուցիչների բառիգ համբավի հետ:

խաղաղություն-բան, որի այլընտրանքը պատերազմն է:

այլընտանք -խաղաղության ու պատերազմի տարբերությունը:

մարդ – ժամանակ առ ժամանակ վատացող միտինգների մասնակից:

վերջ… վերջը բարի էղնի:

Արթուր Համբարձումյանի էջից:



Նման նյութեր