Քննարկվել են մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրները
Advertisement 1000 x 90

Քննարկվել են մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը տնտեսվարողների, թափոնների հավաքագրմամբ, տեսակավորմամբ և վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրները։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թափոնների կայուն կառավարմանը, շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցմանը, օրենսդրական կարգավորումներին, Հայաստանում տնտեսական մոդելի ձևավորմանն ու առանձնահատկությունների վերլուծությանը, միջազգային փորձի ուսումնասիրությանը, ինչպես նաև դեպոզիտային համակարգի ներդրմանը:

Իրինա Ղափլանյանն ներկայացրել է դեպոզիտային համակարգի ներդրմանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությունը։ Դեպոզիտային համակարգի կիրառմամբ նախատեսվում է պլաստիկ տարաների ընդունում և հավաքում, որոնց դիմաց կատարվում է վճարում՝ ըստ պլաստիկի տեսակի: Որպես դեպոզիտային համակարգի կիրառման լավագույն օրինակ Իրինա Ղափլանյանն առանձնացրել է Լիտվայի փորձը և նշել, որ այն նախատեսվում է կիրառել նաև Հայաստանում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են թափոնների վերամշակմամբ զբաղվող կազմակերպությունների հզորացման և ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման առաջարկները:



Նման նյութեր