
«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից խստորեն դատապարտում եմ Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա հարձակումը:
Հատկապես Արցախում անչափ կարևոր է փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտի պահպանումը և ցանկացած ապօրինի գործողություն պետք է խստորեն դատապարտվի և ստանա համապատասխան արձագանք: Կոչ եմ անում իրավապահ մարմիններին ժամ առաջ պատասխանատվության ենթարկել օրինախախտում կատարած անձանց:
Գոռ Գրիգորյան՝ «Իրավական կրթություն և վերահսկողություն» Հկ Արցախյան գրասենյակի ղեկավար