Դժբախտ դեպք Լոռիում. 85-ամյա կինն ընկել է գնացքի տակ` փորձելով ճանապարհը կարճացնել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Դժբախտ դեպք Լոռիում. 85-ամյա կինն ընկել է գնացքի տակ` փորձելով ճանապարհը կարճացնել. armeniasputnik.am

Երեկ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 85–ամյա մի կին գնացքի տակ է ընկել։

Լուսաղբյուր համայնքի ղեկավարը` Արամայիս Հակոբյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ կինը փորձել է ճանապարհը կարճացնել ու կամրջի փոխարեն գնացքի գծերով անցնել։

«Տարիքով կին է, չգիտեմ` ուր է գնալիս եղել, բայց գնացքի գծերով է անցել։ Չի տեսել, որ գնացքը գալիս է, գնացքն էլ հարվածել է նրան։ Գնացքավարը նկատել է կնոջը, արգելակել է, բայց արդեն ուշ է եղել»,–ասաց նա։

Խոսքը Վանաձոր-Գյումրի բեռնատար գնացքի մասին է, որը «կիսում» է Լուսաղբյուրը։ Ինչ վերաբերում է 85–ամյա կնոջը` տիկին Սեդային, ապա նա միայնակ թոշակառու է։

Սպիտակի ԲԿ–ի տնօրեն Վարդուհի Սիսակյանն էլ հայտնեց` կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է, քանի որ գլխի շրջանում լուրջ վնասվածքներ ունի։

«Կինն անգիտակից վիճակում է»,–ասաց նա։

Բժիշկները պայքարում են կնոջ կյանքը փրկելու համար։

armeniasputnik.am