«Երեկ ես, այսօր դու, վաղը նա»
Advertisement 1000 x 90

«Երեկ ես, այսօր դու, վաղը նա»

ԵՐԵԿ ԵՍ, ԱՅՍՕՐ ԴՈՒ, ՎԱՂԸ ՆԱ

Կարուսել
Վահան Տերյան

Համացանցը լցված է տարբեր գործիչների անհանգստություններով․ «Տեսե՜ք, հասե՜ք, ընտրական հանձնաժողովների «այո»-ի անդամները նախկիններն են, ովքեր ծառայել են ՀՀԿ-ին։Տեսե՜ք, թե ինչպես են աշխատում նախկինները և այլն»։ Իսկապե՞ս, լուրջ անհանգստացա՞ծ եք, թե՞ «աչոկներ» եք հավաքում, առիթն օգտագործելով ևս մեկ անգամ նախկիններին կպնելով, հաճոյանալ իշխանություններին։ Եվ, արդյոք ձեզ թվում է, թե այսօրվա «մաքրամաքուր» իշխանությունն անտեղյա՞կ է այդ ամենից։Հարգելիներս, տարիների ընթացքւմ փոփոխված կազմերով,ինչպես ողջ դատաիրավական համակարգը (մեկ երկու «գրագող» դատավորների բացառությամբ),սեփականատեր դարձած, նախկին օլիգարխների մեծ մասը ,գյուղապետերն ու դպրոցների տնօրենները, ԿԸՀ-ն, ծառայել են կոմունիստներին, հետո Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, այժմ էլ նույն «հավատարմությամբ» ծառայում են Նիկոլ Փաշինյանին։ Նույնը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովների «փորձառու» անդամներին։ Առավել բարդ վիճակում է «ոչ»-ի շտաբը։ Որտեղի՞ց գտնել այդքան սկզբունքային հանձնաժողովների անդամներ, երբ համախմբված ընդդիմություն չկա։ Շատերը կզգուշանան, իսկ ովքեր համաձայնություն են տվել, կարծում եմ, կամ ձևական, փողի համար են համաձայնվել, կամ ․․․հենց նրանց «անսկզբունքայնությունից» է պետք անհանգստանալ։

Ավետիք Իշխանյանի էջից:



Նման նյութեր