
Ռուբեն Շուխյանն իր էջում անդրադարձել է Արա Պապյանի գրառմանը, մասնավորապես նշելով. «Ճանաչենք իրական պատմությունը.
Հայկական ինքնավար իշխանություն ստեղծելու ռուս ցարի խոստումներին հավատալով և մեծ սպասումներով՝ 1828 թվականին հայերն ամենուրեք աջակցեցին ռուսական զորքի առաջխաղացմանը Արևելյան Հայաստանում: Սակայն հայ ազգային ազատագրական պայքարի արդյունքում հռչակված Հայկական մարզը Նիկոլայ 1-ին ցարի կողմից մեկ գրչի հարվածով ուղղակի լուծարվեց 1840-ին»: