«Հիմա երբ անցել է երկու օր ու ահագին հարցազրույց, թույլ տվեք ես ևս մեկ անգամ մեր «ջայլամներին» հարց տամ»
Advertisement 1000 x 90

«Հիմա երբ անցել է երկու օր ու ահագին հարցազրույց, թույլ տվեք ես ևս մեկ անգամ մեր «ջայլամներին» հարց տամ»

36 ժամ առաջ այն հարցին, թե արդյոք հայկական կողմը նախապես տեղյակ է պահվել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պլանավորվող հանդիպման մասին, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Զախարովան պնդեց, որ այդ հարցը պետք է տալ ՀՀ իշխանություններին ու կոչ արեց կանչել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը «դուխը»: Նաղդալյանի դուխը մնաց անհաղորդ: Հաջորդ օրը 168ժամ-ը նույն հարցն ուղղեց Նաղդալյանին, ինչին ի պատասխան նա պնդեց, որ դեռ չի ծանոթացել Զախարովայի հայտարարության հետ (սա իհարկե հիմարագույն մուտիտ է): Հիշեցնեմ, խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական հիերարխիայում երրորդ տեղը զբաղեցնող անձի հայտարարության մասին: Զախարովան իր կարգավիճակով զիջում է միայն Լավրովին ու Պուտինին:

Հիմա երբ անցել է երկու օր ու ահագին հարցազրույց, թույլ տվեք ես ևս մեկ անգամ մեր «ջայլամներին» հարց տամ: Սիրելի Anna A. Naghdalyan, կասե՞ք խնդրեմ` արդյոք հայկական կողմը նախապես զգուշացվել է Թուրքիայի ԱԳՆ-ի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պլանավորվող հանդիպման մասին:

Արթուր Դանիելյանի էջից:



Նման նյութեր