SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Գևորգ Մելքոնյանին՝ Օշականցի Գևորիկին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բերման է ենթարկվել Հայաստանի քննչական կոմիտեում քննվող ինչ-որ քրեական գործի շրջանակում, քանի որ քննիչը բազմաթիվ անգամ ծանուցագրեր է ուղարկել նրան՝ որպես վկա ներկայանալու քննչական կոմիտե, սակայն հրաժարվել է, ինչի համար էլ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ նրան բերման ենթարկել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: