
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 3-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է անասնագոմ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայանիստ գյուղի Օրբելի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի անասնագոմում (մոտ 36 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:41-ին, մարվել՝ 23:45-ին: Այրվել է անասնագոմի տանիքից մոտ 15 քմ հատված և ներսում գտնվող 11 հատ ծածկոց՝ ամբողջությամբ: