Քիչ առաջ ԴԱՀԿ կենտրոնի բաժնի 2 աշխատակիցներ այցելել էին «Հայելի» մամուլի ակումբի նախագահ Անժելա Թովմասյանին։ ԴԱՀԿ աշխատակիցները նշեցին, որ դատարանի որոշմամբ իրենց պետք է ասուլիսներից մեկի ամոբողջական տեսաձայնագրությունը։
Աշխատակիցները նշեցին, որ դատական գործով հայցվորը Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանն է, որը քաղհայց է ներկայացրել ընդդեմ Արտակ Խուրշուդյանի՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանող Արթուր Խուրշուդյանին հրապարակայնորեն հերքել 15.01.2019 թվականի «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում արված բոլոր արտահայտությունները և հերքման տեսանյութը հրապարակել www.aravot.am, www.news.am, www.yerkir.am, www.armtimes.com, www.kentron.tv ինտերնետային լրատվական կայքերում հետևյալ բովանդակությամբ` «Ես՝ Արթուր Խուրշուդյանս հերքում եմ 15.01.2019թ. «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Արտակ և Փալյակ Յայլոյանների վերաբերյալ հնչեցրած բոլոր զրպարտչական տեղեկությունների հավաստիությունը, այն է` կաշառք ստանալու, պետական միջոցները մսխելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, հարկեր թաքցնելու, ինքնիրավչության և այլ հանցագործությունների կատարման վերաբերյալ և հայտարարում եմ, որ դրանք որևէ կերպ հաստատված չեն և չեն համապատասխանում իրականությանը»:
Յայլոյանը պահանջում է նաև 2 մլն դրամ դրամական փոխատուցում։ Նշենք, որ ասուլիսները ուղիղ եթերով ամբողջությամբ հեռարձակվում են տասնյակ լրատվամիջոցներով, և հասկանալի չէ, թե դատարանը ինչո՞ւ է որոշում կայացրել լրատվամիջոցից տեսանյութ պահանջել։