Ցուկերբերգը պատմել Է, թե ինչպես Է Facebook-ը կարգավորում կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը
Advertisement 1000 x 90

Ցուկերբերգը պատմել Է, թե ինչպես Է Facebook-ը կարգավորում կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը

Facebook-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անվճար օգնում Է գովազդային հայտարարություններ զետեղել կորոնավիրուսի հետ կապված իրադրության շուրջ եւ հեռացնում Է հիվանդության վերաբերյալ ստահոդ տեղեկատվությունը: Այդ մասին հայտարարել Է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները Business Insider ամերիկյան հրատարակությանը հայտնել Էին, որ Facebook-ն այն գովազդի արգելք Է սահմանում, որը խոստանում Է պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց կամ բուժել դրանից:

Ցուկերբերգը նշել Է, որ, եթե օգտատերը սոցցանցում կորոնավիրուսի հետ կապված որեւԷ բան Է փնտրում, ապա այդ դեպքում նա կստանա ծանուցում, որի օգնությամբ կարելի Է մտնել ԱՀԿ-ի կայք կամ առողջապահության տարածքային մարմնի Էջ: Այդպես նա կկարողանա վերջին տեղեկատվությունն ստանալ այդ հիվանդության վերաբերյալ: Մինչդեռ, եթե օգտատերը գտնվում Է մի երկրում, որտեղ ԱՀԿ-ն վիրուսի փոխանցում Է գրանցել մարդուց մարդու, նա այդ տեղեկատվությունը կտեսնի Facebook-ի նորությունների ժապավենում:

«Մենք աշխատում ենք երկրների առողջապահության նախարարությունների եւ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԱՀԿ-ն, CDC-ն (Հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոն) եւ ՅՈւՆԻՍԵՖ-ը, որպեսզի նրանք կարողանան ժամանակին եւ ստույգ տեղեկատվություն ստանալ կորոնավիրուսի մասին: Մենք ԱՀԿ-ին տրամադրում ենք այնպիսի քանակությամբ անվճար գովազգային հայտարարություններ (զետեղելու հնարավորություն), որքան նրանց հարկավոր Է կորոնավիրուսին հակազդելու համար, ինչպես նաեւ տրամադրում ենք այլ աջակցություն»,- գրել Է Ցուկերբերգը Facebook-ի իր Էջում: Նաեւ նա նշել Է, որ սոցցանցն զբաղվում Է «կեղծարարությունների տարածման եւ վնասարար ապատեղեկատվության կանխմամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր