Facebook-ն ավելացնում է նոր գործիք՝ ստեղծելու 3D նկարներ ցանկացած 2D նկարից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Facebook-ն ավելացնում է նոր գործիք՝ ստեղծելու 3D նկարներ ցանկացած 2D նկարից

Facebook-ն ավելացնում է նոր հնարավորություն՝ ստեղծելու 3D նկարներ ցանկացած 2D նկարներից։

Facebook-ն առաջին անգամ 2018 թ․-ին էր թողարկել այս 3D նկարի հրապարակումների հնարավորությունը, իսկ անցած տարի՝ այն ավելացրել նաև Story-ներում։

Սական ըստ Facebook-ի՝ այդ հնարավորությունը ոչ բոլոր սարքավորումներին էր հասանելի, այն գործում էր միայն բարձրակարգ սարքերի վրա, որոնք ունեին մեծ կարողություններով տեսախցիկներ։ Իսկ այժմ այս հնարավորության շնորհիվ ցանկացած նկար, ֆիքսված ցանկացած սարքավորումով կստանա նույն էֆֆեկտը։

Այն օգտագործելու համար առաջին հերթին պետք է թարմացնել Ձեր Facebook app-ը, այնուհետև սեղմել ձեր News Feed-ի ‘What’s on Your Mind?’ հրապարակում կատարելու հատվածի վրա, իսկ դրանից հետո՝ ներքևում գտնվող հրապարակման գործիքների վրա, և կտեսնեք, որ արդեն հասանելի է ‘3D photo’ գործիքը։ Վերջինիս վրա սեղմելով կհայտնվեք Ձեր Camera Roll-ում, որտեղ կկարողանաք նկար ընտրել։

Ընտրեք որ նկարը ցանկանում եք, և Facebook-ն այն կդարձնի 3D տարբերակով, որից հետո կունենաք 3D մոդելավորված հրապարակում։