
ՀՀ վարչապետ Նիկոլ Վրաստան կատարած այցի ժամանակ վատացել է։ Ինչպես գրում է վրացական timer.ge–ն, նա ունեցել է կորոնավիրուսին հատուկ` բարձր ջերմաստիճան և այլ բնորոշ ախտանշաններ:
Հայաստան վերադառնալուց հետո նրան անհապաղ հոսպիտալացրել են Երևանի ինֆեկցիոն հիվանդանոց։
Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան:
«Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում»,–գրել է Նիկողոսյանը:
Իսկ Վրաստանի վարչապետը կորոնավիրուսի փորձարկումներ կանցնի Լուգարի լաբորատորիայում, քանի որ շփում է ունեցել նրա հետ։