
Մեկ-մեկ չեմ ընկալում մեր հարազատ վարչապետի վարքագծի գծային կամ ոչ գծային տրամաբանությունը, բայց հետո, քանի որ մտածելն իմ առավելություններից է, ինչին գումարվում է արդեն ավելի քան 20 տարի շարունակ ունեցածս հսկայական ինֆորմացիան, վերջինիս վարքագծի պատճառները բացահայտվում են ասես ինքնահոսի տրված: Դրանցից էր մեկ-երկու օր առաջ ողջ իշխանական կոհորտայով Ծաղկաձոր այցը և ռեստորանները զբաղեցրած «տեսնելը». փաստորեն արդեն ստացվել էին առաջին տեղեկությունները եկվորների կողմից Ծաղկաձորը լքել ու մասին, և վարչապետը որոշել էր իր/իրենց ներկայությամբ մարդկանց ապացուցել հակառակը, բայց այդ երևույթը թաքցնելու բան չէր և այն վաղ թե ուշ կբացահայտվեր, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում, «մախաթը ջվալում չի պահվի»: ՀԳ. Սրանով նաև, անկախ իմ կամքից, արդարացնում եմ Փաշինյանին, որը անարդարացիորեն մեղադրվեց «կորսված գարնանային օրը»՝ մարտի 1-ին ծաղկաձորյան ռեստորաններում «գուլյատ լինելու» մեջ: