ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 4-ին 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 1000 քմ, Վեդի քաղաքում՝ 700 քմ, 3000 քմ, Վերին Դվին գյուղում՝ 600 քմ, Սիսավան գյուղում՝ 3000 քմ, Ոսկետափ գյուղում՝ 2000 քմ, Լուսառատ գյուղում՝ մոտ 9000 քմ, Բուրաստան գյուղում՝ մոտ 4800 քմ, Քաղցրաշեն գյուղում՝ մոտ 1000 քմ, Արարատ-Վեդի ավտոճանապարհին՝ 5000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1200 քմ, Արագածավան-Գետափ ավտոճանապարհին՝ 10 հա,
Արմավիրի մարզի Ալաշկերտ գուղում՝ 2000 քմ,
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 1500 քմ, Վանաձոր քաղաքում՝ 300 քմ, 900 քմ, 500 քմ, 2 հա, Տաշիր քաղաքում՝ 10 հա, Հաղպատ գյուղում՝ 8000 քմ,
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ 5000 քմ,
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2000 քմ, Իջևան քաղաքում՝ 1000 քմ, Չինարի գյուղում՝ 2000 քմ, Ոսկեվան գյուղում՝ 2500 քմ,
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 1.2 հա:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: