Երևանում ոստիկանության «քթի տակ» հրազենային վիրավորում ստացած քաղաքացիները նույն փողոցի բնակիչներ են. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում ոստիկանության «քթի տակ» հրազենային վիրավորում ստացած քաղաքացիները նույն փողոցի բնակիչներ են. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, Երևանում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած ու հիվանդանոց տեղափոխվածները հարևաններ են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Բուռնազյան փողոցի 56 տան բնակիչ՝ 50-ամյա Մհեր Մարտիրոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ստորին վերջույթի հրազենային միջանցիկ վնասվածք, սուր զարկերակային արյունահոսություն» ախտորոշմամբ, և Բուռնազյան փողոցի 66 տան բնակիչ՝ 37-ամյա Էմիլ Ամիրյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ ստորին վերջույթի հրազենային միջանցիկ վնասվածք, արյունահոսություն» ախտորոշմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց վրա կրակել են, երբ գտնվելիս են եղել Բուռնազյան 69 հասցեում գտնվող նույն հասցեի բնակիչ՝ 47-ամյա Սամվել Գրիգորյանին պատկանող արհեստանոցում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

Ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստավել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից: Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com