Սա արդեն իշխանության փոփոխությամբ չի ուղղվի…
Advertisement 1000 x 90

Սա արդեն իշխանության փոփոխությամբ չի ուղղվի…

Հասարակությանը կառավարելու լավագույն տեխնոլոգիաներից է վախի մթնոլորտի ստեղծումը։

«Ներքին թշնամիներ», «դավաճաններ», «ժողովրդի թշնամիներ», «դավադրություններ» և նման բառերը գնալով ավելի հաճախակի են հնչում հանգամանքների բերումով իշխանությանը տիրացած տղաների ու աղջիկների բառապաշարում։

Վախերը ժողովրդի կառավարման գործիքներից մեկն է։ Դա, իհարկե, պրիմիտիվ կառավարում է, որը բնորոշ է քաղաքակրթական ցածր աստիճանում գտնվող հանրույթների համար․ վախ ամպրոպից, վախ երաշտից, վախ վայրի կենդանիներից, վախ չար ոգիներից և այլն։ Ավելի բարդ հասարակություններում ավելի նուրբ տեխնոլոգիաներ են օգտագործում։ Սակայն իշխող ապաքաղաքական խմբավորումը, որը զուրկ է կառավարման գիտելիքներից, դիմում է ամենապարզագույն, իրենց համար ընկալելի եղանակներին։

Սակայն դա չի ամենամտահոգիչը, իրանք այլ բան չգիտեն, ամենավատ նորությունն այն է, որ հասարակության մի զգալի հատվածի համար նման տեխնոլոգիաներն արդյունավետ են։ Սա արդեն իշխանության փոփոխությամբ չի ուղղվի, իսկ ժողովուրդ փոխել չի ստացվի, ունենք այն, ինչ ունենք։

Ամենավատ նորությունն այն է, որ իշխանության հավակնող ցանկացած կազմավորում ստիպված է լինելու նույն տեխնոլոգիաներով աշխատել, որովհետև ավելի բարդ մտքերը նման հասարակությունների համար արդյունավետ չեն։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր